36-ամյա ամերիկացին գրազ է եկել ընկերների հետ ու հրդեհել իր գլուխը, որի հետեւանքով ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում: Ջորջիա նահանգի շերիֆն ապշած է, թե ինչ հիմար արարքների են ընդունակ մարդիկ` գրազը շահելու համար:

Ուիլյամ Բոները գրազ է եկել ընկերների հետ, որ իր գլուխը կարող է բռնկվել բարձր աստիճանի ռոմից: Նա ընկերներին կարողացել է զարմացնել երկրորդ փորձից, սակայն նա չէր մտածել, թե վտանգավոր կատակն ինչ հետեւանք կարող է ունենալ իր համար, հաղորդում է MirrorNews-ը:

Շոկ առաջացնող այս արարքը ֆիքսել են բարում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Կրակի լեզվակները վայրկենապես տարածվել են Բոների գլխով մեկ եւ նա հուսահատ կեպով սկսել է թավալվել գետնին, փորձելով հանգցնել կրակը:

36-ամյա Ուիլյամի մոտ են վազել ընկերներն ու բարի աշխատակիցները, որպեսզի օգնեն նրան:

Նա խորը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: