Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:

Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա բարեկամական եւ բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստում առաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առեւտրի պալատի գործունեության եւ հայ-արգենտինյան  գործարար  շփումների ակտիվացումը: Երկուստեք կարեւորվել է նաեւ մշակութային կապերի սերտացման եւ սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունների մասին եւ բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը: