Մոսկվան չի ճանաչում եւ ապակառուցողական է համարում միակողմանի պատժամիջոցները, որոնք Սիրիայի նկատմամբ կիրառվել են ԵՄ միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդի կողմից: Դրանք կարելի է գնահատել որպես ծովային եւ օդային շրջափակում: Այս մասին ասված է Ռուսաստանի ՆԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մեր դիրքորոշումը միակողմանի պատժամիջոցների վերաբերյալ լավ հայտնի է: Ռուսաստանը դրանք չի ճանաչում եւ ապակառուցողական է համարում, որոնք չեն նպաստում Սիրիայիում իրավիճակի նորմալացմանը եւ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի, ինչպես նաեւ «Գործողությունների խմբի» ժնեւյան հանդիպման ամփոփիչ հուշագրի տառին ու ոգուն»,-նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ըստ էության, Եվրամիության նախաձեռնած միջոցառումները կարել է գնահատել որպես Սիրիայի ծովային եւ օդային շրջափակում»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ն:




























