Կուբացի այլախոհ Օսվալդո Պայայի հուղարկավորության ընթացքում նվազագույնը 30 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների թվում են Սախարովի անվան մրցանակի 2010թ. դափնեկիր, լրագրող Գիլյերմո Ֆարինյասը եւ Կուբայում հայտնի քաղաքական ակտիվիստներ եւ ընդդիմադիրներ:

Օսվալդո Պայայիի հուղարկավորությունը, որը հուլիսի 22-ին մահացել էր ավտովթարից, կամփոփվի Հավանայում: Ինչ-որ պահի սգո արարողության մասնակիցներն սկսե են բղավել  «Ազատություն», ինչից հետո ոստիկանությունն սկսել է մաևդկանց ձերբակալել:  Նրանց նստեցրել են մոտիկ կայանած ավտոբուսները եւ տարել:

Օսվալդո Պայան զոհվել է Բայամոյի մոտի ավտովթարում. Նրա մեքենան չպարզված հանգամանքներում ջախջախվել է: Որոշ տվյալներով` նրան այլ մեքենա է հարվածել, ըստ մեկ այլ վարկածի` նա ինքն է կորցրել կառավարումը եւ բախվել ծառին:

Պայայից բացի մեքենայում եւս երեք մարդ էին գտնվել, որոնցից մեկը մահացել էր: Մյուս երկուսը, այդ թվում նաեւ իսպանացի քաղաքական գործիչ Անխել Կարոմերոն փրկվել են: Նրան ձերբկալել է ոստիկանությունը, գրում `է lenta-ru-ն:

Օսվալդո Պայան Կուբայի ամենահայտնի ընդդիմադիրներից էր: Պայայի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը: