Բրիտանացի կենսաբանները բառացիորեն իրենց ոտքերի տակ հայտնաբերել են մոլորակի ամենատարօրինակ էակին` 60 աչք ունեցող որդին: Անողնաշար կենդանու երկարությունը կազմում է 12 մմ: Կենդանին զարմանալի է նրանով, որ Բրիտանական կղզիների կենդանական աշխարհը գիտական շրջանակներում լավ հետազոտված է համարվում:

Որդը գտել են Քեմբրիջից ոչ հեռու գտնվող արոտավայրում: Նոր կենդանուն բացահայտողը եղել է «Վայրի բնության վստահություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Բրայան Էվարշամը:

Նշվել է, որ որդն իր «մոտակա հարազատների» ճիշտ հակապատկերն է, հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով Daily Mail-ը:

Անողնաշարավորների ոլորտի մասնագետ, Բնական պատմության թանգարանի գիտաշխատող Հյու Ջոնսը պնդում է, որ որդը «լրիվ նոր, նախկինում չնկարագրված տեսակի» է: