Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա սարի գագաթին գտնվող մատուռում հայերի կողմից ավանդաբար իրականացվող ուխտն այս տարի արգելվել է Սասունի քաղաքապետի եւ Սասունի քայմաքամի կողմից:
Ինչպես տեղեկացնում է Aykiridogrular կայքը, Սասունի քաղաքապետ Մուզաֆեր Արսլանն ու քայմաքամ Բահադըր Յորուքն այս տարի արգելել են հուլիսի 28-ին իրականացվելիք Մարութա սարի վերելքը՝ պատճատաբանելով, թե այս պահին Թուրքիայում Ռամադանի ամիսն է: Սասունի իշխանությունները հայտարարել են, թե Մարութա սարի վերելքը տեղափոխում են սեպտեմբերին:
Սասունցի հայ լրագրող Ջեւաթ Սինեթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մարութա սարի ուխտի ժամանակ հայերը մոմեր են վառում, աղոթում, մատաղ անում եւ միսը բաժանում կարիքավորներին: Նրա խոսքով՝ բավականին հաճելի է փաստ է, որ Ռամադանը եւ Մարութա սարի ուխտը համընկել են, իսկ Սասունի քաղաքապետն ու քայմաքամը առանց այս ամենը հաշվի առնելու իրենց հաճույքի համար արգելեցին ուխտագնացությունը:
Նշենք, որ հուլիսի 28-ին նախատեսված Մարութա սարի վերելքին մասնակցելու համար Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից Թուրքիա են ժամանել բազմաթիվ հայեր:




























