Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը հայոց լեզվի մասնագետների է փնտրում:

Ինչպես հաղորդում է Today`s Zaman-ը, հետախուզության ծառայությունը պատրաստվում է պարսկերենին, հայերենին ու սորանիին (քրդերենի դիալեկտ) եւ եբրայերենին տիրապետող մասնագետներ վարձել:

Թեկնածուները պետք է լինեն Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ծառայել են բանակում: Առաջնությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր կկարողանան աշխատել Թուրքիայի տարբեր շրջաններում եւ ողջ աշխարհում, ասված է Հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելին, հայերենից եւ պարսկերենից 70 բալից ավելի հավաքած թեկնածուները կազատվեն եւս մեկ օտար լեզու իմանալու թեստ հանձնելուց: