Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն շնորհավորական նամակներ են փոխանակել` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն, նամակներում հատուկ ընդգծվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով, ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաեւ հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
Նշենք, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին:




























