ԿԺԴՀ ղեկավար  Կիմ Չեն Ընն ամուսնանում է, հայտարարվել է հարսնացուի անունը` Լի Սոլ Չժու: Այդ մասին հաղորդում է ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է korrespondent.net-ը: ԿԺԴՀ-ի առաջնորդի եւ նրա ընտրյալի, ինչպես նաեւ սպասվող մհանդիսությունների մասին մասին այլեւս ոչ մի տվյալ չի հաղորդվում:

Հուլիսին համաշխարհային լրատվամիջոցները լուսանկար էին տարածել,  որտեղ հյուսիսկորեական առաջնորդն անծանոթ կնոջ հետ էր:

Լուսանկարը բավական մեծ իրարանցում էր առաջացրել: Լրատվամիջոցները Հարավային Կորեայի հետախուզական ծառայությանը վկայակոչելով, հայտնել էին, որ Կիմ Չեն Ընի ուղեկցուհին երգչուհի Հեն Սոն Վոլն է եղել, եւ զույգը պահպանում է հարաբերություններն արդեն 10 տարի: Այդ միությանը դեմ է հանդես եկել Կիմ Չեն Իրը, զույգը հասարակության առաջ հայտնվել  է  միայն նրա մահվանից կես տարի անց:

Սակայն հյուսիսկորեական հեռուստատեսության այսօրվա հաղորդագրությունը  վերջակետ կարող է դնել Կիմ Չեն Ընի անձնական կյանքի մասին խոսակցություններին:

Ըստ հարավկորեական Չոսոն Իլբո թերթի տեղեկության` Կիմ Չեն Ընի կին է դարձել Փհենյանի Կիմ Իր Սենի անվան համալսարանի 27-ամյա շրջանավարտուհին, որի հայրը դասախոս է, մայրը` բժիշկ: Ըստ որոշ տվյալների` ԿԺԴՀ-ի առաջնորդն իր ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացրել է դեռեւս 2009 թվականին: