Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` հուլիսի 25-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիմին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ Հայաստանում ԻԻՀ դեպանատան միջեւ ձեւավորված բարիդրացիական եւ սերտ համագործակցության դրական փորձն առավել ջերմ եւ լայն համագործակցության հիմք կհանդիսանա Մոհամմադ Ռեիսիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազության եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր իրավական օգնության ոլորտներում, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության գործերով:
ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար եւ կարեւորելով հանցագործությունների դեմ պայքարում սերտ փոխհամագործակցության նշանակությունը, շեշտելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից բարձրացված հարցադրումներում առկա խնդիրների արդիականությունը, նշել է, որ առաջիկա տարում Հայաստան կայցելի ԻԻՀ գլխավոր դատախազը, ինչը նոր էջ կբացի հայ-իրանական իրավական համագործակցության ոլորտում:
Կողմերը քննարկման ընթացքում կարեւորել են նաեւ երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրության առանձնահատկություններին՝ ընդգծելով մասնավորապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:




























