Գլենդելում 23-ամյա հայ է ձերբակալվել` մոտոցիկլետով արագությունը գերազանցելու համար. բնակելի թաղամասերով նա սլացել է 160 կմ/ժամ արագությամբ:
Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Արեն Պողոսյանը սլացել է կարմիր լույսի տակով: Նա հաշվի չի առել «stop» նշանները` ստիպելով, որ ոստիկանությունը հետապնդի իրեն: Ոստիկանները մի կարճ պահ կորցրել են նրան տեսադաշտից, սակայն հետո նորից նկատել:
Նա ձերբակալվել է կարմիր լույսի տակ չկանգնելու, «stop» ազդանշաններին չենթարկվելու, ոչ անվտանգ արագությամբ երթեւեկելու եւ ոստիկանությունից փախչելու կասկածանքով:




























