Մինչ Լոնդոնում շարունակվում է Օլիմպիական խաղերի բացման արարողության նախապատրաստությունը, հունիսի 21-ից մեկնարկած «Լոնդոն-2012» կինոփառատոնը լայն թափ է հավաքում:
Օգտագործելով հսկայական սպորտային միջոցառումները որպես հարակից մշակութային միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն, «Լոնդոն-2012»-ը ցուցադրում է արվեստի զարմանալի նախագծեր, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները` երգ, երաժշտություն, կինո ու թատրոն, դիզայն, ճարտարապետություն, սթրիթ-արթ եւ նորաձեւություն:
Ինչպես հաղորդում է «Hürriyet Daily News»-ը, հետաքրքիր մշակութային իրադարձություններ են տեղի ունենում Մեծ Բրիտանիայի նաեւ այլ բնակավարերում: Մասնավորապես, Բաքեթի միջազգային կինոփառատոնը Էննիսքիլենում (Հյուսիսային Իռլանդիա) կանցկացվի օգոստոսի 11-27-ին, որտեղ կներկայացվի հայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի Steenbeckett-ը, որտեղ նա իր հարգանքի տուրքն է մատուցում բրիտանացի դրամատուրգ Սամյուել Բաքեթին:




























