«Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմում Բեթմենի դերակատար Քրիստիան Բեյլն այցելել է ֆիլմի պրեմիերայի ժամանակ կաատարված ահաբեկչությունից տուժածներին: Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի հիվանդանոցում դերասանը 2,5 ժամ է անցկացրել:
Խելագար ահաբեկչի զոհերին այցելելը եղել է դերասանի սեփական որոշումը:
Քրիստիան Բեյլի այցն անսպասելի էր մարդկանց համար: «Շատ շնորհակալություն այցելության համար: Ինչ հիանալի երիտասարդ է: Բոլորը ցնցված են:», - իր բլոգում գրել է ողբերգության զոհերից մեկը` Քերի Ռոթմանը:
Վիրավորների հետ շփվելով եւ լուսանկարվելով նրանց հետ` Բեյլը կնոջ` Սիբի Բլազիչի հետ ծաղիկներ է դրել զոհերի հիշատակի ժամանակավոր հուշարձանին: Այն տեղակայված է կինոթատրոնի ճանապարհին, հայտնում է «utro.ru»-ն:
Ավրորայի հիվանդանոցում այժմ ընդհանուր առմամբ 7 տուժածներ կան: Մնացածներն ուղարկվել են շվեդական բժշկական կենտրոն: Կոլորադյան ահաբեկիչ Ջեյմս Հոլմսի հրաձգության արդյունքում 12 մարդ զոհվել, եւս 58-ը վիրավորվել էին: Ըստ մասնագետների` Ջեյմս հիվանդ է շիզոֆրենիայով:




























