Բրիտանական բալետի մեծագույն պարուհի Մարգո Ֆոնտեյնի պուանտները («մասիկները») վաճառքի են հանվել անգլիական Քենթ կոմսությունում: Դրանք վաճառքի է հանել բալետային խանութի սեփականատիրոջ դուստրը, ով ժամանակին պարուհիների համար ոտնամաններ է կարել, հաղորդում է BBC-ն:
1970-ականներին օգտագործված պուանտները կվաճառվեն Անգլիայի հարավում գտնվող Հայթ քաղաքում` օգոստոսին եւ սեփականատիրոջը կարող է բերել 12 հազար ֆունթ սթերլինգ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պուանտների հետ միասին կվաճառվեն նաեւ Մարգո Ֆոնտեյնի նամակները եւ գիրք նրա մասին:
Ուայթի մայրը` Ջոյ Քրոսենը բալետային խանութը բացել է 40 տարի առաջ Հարավային Աֆրիկայում եւ նա պուանտներն ստացել է լոդոնցի վարպետ Մայքլ Գամբայից, ով ինքն էր դրանք պատրաստել բալետի պարուհու համար:




























