Ֆրանսիական Ալպերում Puma ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է France 24-ը` վկայակոչելով տեղական ինքնակառավարման մարմիններին, դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13.40-ին: Զոհվել է երեք մարդ: Ուղղաթիռում գտնվող եւս մի հոգու մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Ստացված տեղեկատվության համաձայն, փրկարարները դժվարությամբ են հասել դեպքի վայր. նրանց օգնության են հասել ալպինիստների խմբերը:




























