Սեռական կրթությունը մարդու կրթության անբաժանելի մասն է, սակայն բաց է մնում հարցը, թե որ տարիքից է պետք է այն սկսել:

Այս մասին, այսօր` հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, հավելելով, որ սեռական կրթությունը պետք է սկսել մանկությունից:

Շահրամանյանի խոսքով, երեխաները միշտ հետաքրքրվում են, թե ինչպես են իրենց լույս աշխարհ եկել: «Եզակիդ եպքերում են ծնողները ճիշտ բացատրություններ տալիս: հաճախ ծնողները սկսում են կաղամբի ու արագիլի մասին պատմությունները, որի արդյունքում մոզ մոտ առաջանում է այդ վակուումը»,-նշեց սեքսապաթոլոգը:

Ասուլիսի մյուս բանախոսը`  մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը իրականում միայն Հայաստանում չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում:

«Քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում եւս իրենց հարցերի համարժեք պատասխանները չեն ստացել, այդ պատճառով իրենք եւս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին»,-ասաց հոգեբույժը: Նա խորհուրդ տվեց ծնողներին հնարավորինս անկեղծ լինել իրենց երեխաների հետ եւ նրանց հետ զրուցելիս ընտրել տարիքին համապատասխան բառեր:«Հաճախ ծնողներն իրենց չիմացությունը ծածկում են հեքիաթներով, բայց դրա կարիքը չկա: Եթե ինչ-որ բան չգիտեք, երեխային ասեք՝ այս պահին չգիտեմ, կմտածեմ, կասեմ»,-ասաց նա: