Թեեւ խիստ անհրաժեշտություն կա տվյալներ հավաքել Սիրիայի կառավարության տապալման համար պայքարող խմբավորումների մասին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Սիրիայում շատ քիչ ներկայացվածություն ունի, ինչը բարդացնում է այդ տեղեկությունների հավաքումը: Այս մասին, ինչպես գրում է ամերիկյան ազդեցիկ Los Angeles Times թերթը, հայտարարում են ԱՄՆ նախկին եւ ներկա պաշտոնատար անձինք:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում շատ տեղեկություններ են ստանում Թուրքիայում եւ հարեւան երկրներում իրենց դաշնակիցների մասին:

Ամենիկացի նախկին պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ վերջին մեկ ամսում ԱՄՆ կառավարությունը փորձում է հասկանալ, թե որոնք են Ասադի դեմ պայքարողների դրդապատճառները եւ իրականում ովքեր են ընդդիմադիր խմբավորումների անդամները:

Թերթը նշում է, որ ԿՀՎ-ի սպաները խուսափում են այցելել Սիրիա այս տարվա փետրվարից ի վեր եւ նույնիսկ անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը:

Սիրիայում ԿՀՎ-ի բացակայությունը քննադատները համարում են սիրիական ընդդիմության վրա ազդեցություն ունենալու կորսված հնարավորություն: