Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության եւ մտացածին հիմքերով 2011թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:

2012թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:

Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: