Mazda-ն հրապարակել է իր «6»-ի պաշտոնական նկարները` սեդան թափքով: Նոր մոդելի համաշխարհային շնորհանդեսը կկայանա Մոսկվայի միազգային ավտոսրահում:

Ինչպես հաղորդում է «АвтоСреда»-ն, նոր Mazda 6-ն ընկերության երկրորդ սերիական մոդելն է, որը միավորել է SKYACTIV տեխնոլոգիաները եւ նոր «KODO» դիզայնը: Այն կդառնա նաեւ առաջին մոդելը, որտեղ տեղարված կլինի արգելակման էներգրայի օգտագործման i-ELOOP հաակարգը: Այն կազմում է Mazda-ի ռազմավարության նոր քայլը` ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը: Mazda6-ը կստանա նոր տնտեսող շարժիչներ:

Mazda6-ի ամբողջական գիծը` բոլոր հասանելի շարժիչներով եւ կոմպլեկտավորմամբ, ցույց կտան սեպտեմբերին` Փարիզում կայանալիք մոտոր-շոուի ժամանակ, գրում է AutoNews-ը:

Գործող Mazda 6-ը ներկայացվել էր 5 տարի առաջ: