Համաշխարհային սոցիալական ցանցերի հասույթը 2012 թվականին կկազմի 16,9 մլրդ դոլար: Այս մասին գրում է TechCrunch-ը, բերելով Gartner ընկերության հետազոտության արդյունքները:

Ինչպես հաղորդում է DP.ru-ն, 2011 թվականին սոցիալական ցանցերն աշխատել են 11,8 մլրդ դոլար: Փորձագետները կարծում են, որ 2012 թվականին միայն գովազդի վաճառքից ստացվող եկամուտներից սոցիալական ցանցերն ստանում են 8,8 մլրդ դոլար, եւ դա այն դեպքում, որ սոցիալական ցանցերի շուկան գտնվում է դեռ սկզբնական փուլում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ չինական ընկերությունների մեծամասնությունը հրաժարվել է հեռուստատեսային եւ մամուլում տրվող գովազդներից` հօգուտ ինտերնետային, մասնավորապես, սոցիալական ցանցերում տրվող գովազդների:

Դա անմիջապես ազդել է չինական խորոշագույն որոնողական համակարգի` Baidu-ի վրա: Նրա եռամսյակային շահույթը աճել է 70 տոկոսով:

Gartner-ը հետազոտական ընկերություն է` մասնագիտացած տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Ընկերության նյութերը հաճախ տպագրվում են այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են Financial Times-ը, The Wall Street Journal-ը, The New York Times-ն ու Der Spiegel-ը: