ԱՄՆ-ում լույս է տեսել Apple-ի նոր` OS X 10.8 Mountain Lion օպերացիոն համակարգի նոր տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Յաբլոչնո» կայքը, նոր համակարգն արդեն հասանելի է բեռնման համար: Mountain Lion-ում հայտնվել են մի շարք հավելվածներ` հայտնի Apple-ի սարքերից: Մասնավորապես, այնտեղ տեղադրվել է ծրագիր` iMessage հաղորդագրություններով փոխանակման համար, Notes եւ Reminders ծրագրերը` գրառումների եւ հիշեցումների համար:

Համաարգում նաեւ տեղադրվել է տեքստի ձայնային մուտքի համակարգ` ցանկացած հավելվածի համար: Ընդհանուր առմամբ, Mountain Lion-ը ներառում է ավելի քան  200 նորամուծություն, այդ թվում` կատարելագործված ինտեգրում iCloud-ի, Facebook-ի եւ Twitter-ի հետ:

Mountain Lion-ը կարելի է տեղադրել` սկսած OS X 10.6.8-ից: App Store-ը ինքը կորոշի օգտատերի Мас-ի «պիտանելիությունը» նոր ОС-ի համար: