Jaguar ընկերությունը ներկայացրել է C-X75 հիբրիդային սուպերքարի նոր շարժիչը, որը պիտի շուկա դուրս գա մոտակա երեք տարվա ընթացքում;
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Autocar-ը, շարժիչի ծավալը 1,6 լիտր է, նա կունենա վառելիքի անմիջական ներարկում, տուրբին եւ մեխանիկական մղիչ: «Կարմիր գիծը» րոպեում 10 հազար պտույտն է:
Բենզինային շարժիչը կկարողանա աշխատել միայն երկու էլեկտրական շարժիչների հետ միասին, որոնք կսնվեն լիթիում-իոնային մարտկոցներից: Այլապես բենզինային շարժիչը կանջատվի, եւ մեքենան կշարժվի 64 կմ/ժամ արագությամբ` բացառապես էլեկտրական ուժով: Մեքենան ցանկացած պայմաններում պահպանում է լրիվ հաղորդակը:
Զրոյից մինչեւ 96 կմ/ժ C-X75-ը կկարողանա զարգացնել 3 վայրկյանից էլ պակաս ժամանակում, մինչեւ 160 կմ/ժամը` 5,5 վայրկյանում, մինչեւ 300 կմ/ժամը` 15,5 վայրկյանում:
Բրիտանական արտարողը ցանկանում է թողարկել C-X75 մոդելը` 200 մեքենայի քանակով: Մոդելի արժեքը կկազմի 700-ից 900 հազար ֆունտ սթերլինգ:




























