Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել  Հորդանանի իշխանությունների հետ` այդ երկրին 2 մլրդ դոլլարի չափով  երեք տարի ժամկետով վարկ տրամադրելու մասին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ԱՄՀ լրատվական ծառայությունը, Հորդանանի կառավարությունը բողոքում է ֆինանսական դժվարություններից, որոնք ծագել են Մերձավոր Արեւելքում քաղաքական անկայունության սրման հետեւանքով, մասնավորապես, Եգիպտոսի հեղափոխության:

Սինայի թերակղզու  գազատարի վրա հաճախակի պայթյունների հետեւանքով Ամմանը ստիպված է եղել էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ինչը համաշխարհային շուկայում հումքի եւ վառելիքի բարձր գների հետ միասին բերել է ծախսերի չպլանավորված աճի:

Իր դերն է խաղացել նաեւ ամբողջ աշխարհում  տնտեսական անկայունությունը: