Քալիֆորնիայի See Candie`s հրուշակեղեն արտադրող ֆաբրիկան ստեղծել է աշխարհի ամենամեծ ծծովի կոնֆետը:
Ինչպես հաղորդում է L’Express, See Candie`s-ը հուլիսի 20-ին Սան-Ֆրանցիսկոյի քաղաքացիներին հավաքել է քաղաքի հրապարակներից մեկում, որի մեջտեղում ցուցադրված է եղել հրուշակեղենի արվեստի գլուխգործոցը: Շոկոլադե կոնֆետի քաշը կազմում է 3176,5 կգ, իսկ նրա երկարությունը 5,9 մետր է:
Ամերիկյան հրուշակագործների ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Քալիֆորնիացիք գերազանցել են իրենց հայրենակցուհի Աշրիտա Ֆուրմանի նախորդ ռեկորդը, ով 2009 թ. ներկայացրել էր 3041 կգ քաշով կոնֆետ, ինչը համարժեք է 165070 փոքր մոդելների, որոնք ավելի մոտ են ծծովի կոնֆետների համար համաշխարհային ընդունված ստանդարտներին:
Հավանական է, որ տվյալ արտադրանքը չի օգտագործվելու այս բառի սովորական իմաստով:




























