Apple ընկերությունը գնահատել է վնասը, որը կրել է իր մրցակից Samsung-ից` պատենտավորված տեխնոլոգիաների ոչ իրավաչափ օգտագործման հետեւանքով. Այն կազմել է 2,525 մլրդ դոլար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը` վնասի չափը հրապարակվել է այսօր` հուլիսի 25-ին, երկու ընկերությունների միջեւ Քալիֆորնիայում դատական նիստից 6 օր առաջ:

Apple-ը մեղադրում է Samsung-ին սմարթֆոնների եւ պլանշետների արտադրության ընթացքում պատենտների խախտման մեջ:

Հայցվորի կարծիքով, Samsung ընկերությունը հասել է նրան, որ իր գաջեթներն սկսել են տեսքով ու աշխատանքով նմանվել Apple-ի արտադրանքին, որի հետեւանքով կարողացել է առաջատար դիրք գրավել սմարթֆոնների շուկայում եւ մասնաբաժին ստանալ պլանշետային համակարգիչների շուկայում:

Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Samsung-ը պետք է փոխհատուցի «էական նյութական վնասը», քանի որ հարավկորեական ընկերությունը որոշել է «շուկայում մրցակցել Apple-ին կրկնօրինակելու ճանապարհով»:

Apple-ի հրապարակած վնասի չափը կազմված է 2 մլրդ դոլարից, որը Samsung-ն ստացել է «անօրինական հարսացման» արդյունքում, 500 մլն դոլար շահույթից, որը չի ստացել Apple-ը եւ 25 մլն դոլարի ռոյալթիից: