Moody`s գործակալությունը չորեքշաբթի նվազեցրել է գերմանական 15 բանկերի վարկանիշները, ինչպես նաեւ  IKB Deutsche Industriebank-ինը եւ Deutsche Postbank-ինը:

Կանխատեսման փոփոխության որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ դիտարկման էր ներկայացվել Գերմանիայի վարկանիշի  գնահատականը: Շաբաթվա սկզբում այն  փոխվել էր կայունից բացասականի: Դա տեղի էր ունեցել, չնայած որ մի շարք բանկերի վարկերի մարումը երաշխավորվում է  կենտրոնական կամ տեղական  կառավարությունների կողմից, հայտնում է  Lenta.ru-ն`վկայակոչելով Agence France-Presse-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Moody`s-ը Գերմանիայի համար բացասական կանխատեսում էր հայտարարել, որը նշանակում է հաջորդ 3 ամսվա ընթացքում  50-տոկոսանոց նվազում: Այդ ժամանակ էլ վերանայման էին ենթարկվել Նիդեռլանդների եւ Լյուքսեմբուգի վարկանիշները, իսկ  Ֆինլանդիայի վարկանիշը կայուն մակադակում հաստատվել էր: