Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Քումքափը թաղամասում հայաստանցի Գրիգոր Իշխանյանը վիճաբանել է իր վարձած տան տիրոջ՝ Ջեմալ Թ.-ի հետ եւ դանակահարել վերջինիս:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 33-ամյա Գրիգորը երեկոյան ուշ տուն է կանչել իր վարձակալած տան տիրոջը՝ բացատրություն պահանջելով իր ընկերուհու՝ 20-ամյա Սեդայի նկատմամբ սեռական ոտնձգության համար:

Ծագած վիճաբանության վերջում Գրիգորը դանակահարել է Ջեմալին: Հարեւանների ահազանգի վրա ժամանած ոստիկանությունն իր հերթին կանչել է շտապ օգնության մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ Ջեմալն արդեն մահացած է:

Ոստիկանությունում Գրիգորը հայտնել է, որ Ջեմալը սեռական ոտնձգության էր ենթարկել իր ընկերուհուն, որի համար էլ դանակահարել է նրան: