Նիգերիացու 5 կանայք իրենց ամուսնուն մահվան են հասցրել, պահանջելով միաժամանակ բավարարել իրենց սեռական ցանկությունները: Նման դաժան կերպով կանայք վարվել են այն բանից հետո, երբ նիգերիացին 6-րդ կնոջն է տուն բերել: Դա առաջին 5 կանանց խորապես վիրավորել է:
Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, գիշերը տուն վերադառնալով, տղամարդը ուղղվել է իր նոր, երիտասարդ կնոջ սենյակ:
Մնացած 5 կանայք, նախօրոք պլանավորված սցենարով, ներխուժել են սենյակ եւ պահանջել, որպեսզի ամուսինը իրենցից յուրաքանչյուրի հետ եւս սեքսով զբաղվի:
Նա փորձել է դիմադրել, բայց դա անօգուտ է եղել: Չորս կանայք պառկեցրել են ամուսնուն անկողնում, իսկ 5-րդը նրա հետ սեքսով է զբաղվել: Հետո եկել է երկրորդ կնոջ հերթը, ապա` երրորդ: Երբ արդեն 5-րդ կինն է պատրաստվել «ստանալ իրենը», կանայք նկատել են, որ ամուսինը չի շնչում:
Նրան ուշքի բերելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:




























