Լոնդոնում հայտարարվել են Բուկերովյան մրցանակի (Man Booker Prize) 12 թեկնածուների անունները: Մրցանակն ամենահարգին է անգլերեն գրականության ոլորտում:
Թեկնածուների թվում է բրիտանացի գրող Հիլարի Մենթելը` «Գայլերի սրահ» վեպի շարունակության համար: Ընտրված ստեղծագործությունների շարքում են սկսնակ գրողներ`Ռեյչել Ջոյսի, Էլիսոն Մուրի, Ջիթ Թայլի եւ Սեմ Թոմփսոնի չորս վեպերը:
Ցուցակի ամենածեր գրականագետը 78-ամյա Մայք Ֆրեյն է, իսկ ամենաերիտասարդը` 27-ամյա Նեդ Բոմանը: Թեկնածուների թվում են նաեւ Ուիլ Սելֆը, Նիկոլա Բարքերը, Անդրե Բրիքը, Թան Թվան Էնգը եւ Դեբորա Լեւին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մրցույթի նեղ ցանկը, որը բաղկացած է վեց հեղինակից, կհայտարարվի սեպտեմբերի 11-ին` Լոնդոնում: Գլխավոր մրցանակի տերը հայտնի կդառնա հոկտեմբերի 16-ին, երբ տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այդ տարի հաղթողը կստանա 50 հազար ֆունթ (77,5 հազար դոլար):




























