Երեւանում, հուլիսի 25-ին, ժամը 09.45-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Բաշինջաղյանի 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի բնակչուհի` 40-ամյա Ա. Քոսակյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 18.55-ին Լոռիի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Ներսիսյան 14 շենքի բնակչուհի` 59-ամյա Մարիետա Ղալթախչյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:




























