Թուրքիան կանի ամեն հնարավորը, որպեսզի Սիրիայում չստեղծվի քրդական պետություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 24 TV-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Սիրիայի հյուսիսում PKK-ի կողմից քրդական պետության ստեղծումը կնաշանակի ահաբեկչության սպառնալիքի մեծացում Թուրքիայի համար, ուստի Անկարան թույլ չի տա նման բան:

«Սիրիայի հյուսիսում քրդական պետությունը մենք չենք ընկալի որպես քուրդ ժողովրդի պետություն: Դա կլինի ահաբեկչական կազմավորում, ինչը Թուրքիայի համար զգայուն թեմա է»,-ասել է Էրդողանը:

Նրա խոսքով, Անկարան ձեռքերը ծալած չի հետեւի դեպքերի զարգացմանը եւ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկի նման կազմավորման ստեղծում թույլ չտալու համար:

Էրդողանը նաեւ նշել է, որ հաջորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կմեկնի Իրաքի հյուսիսի քրդական ինքնավարություն` ստեղծված իրավիճակը քննարկելու: