Պակիստանում հզոր պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել 8 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաջաուրի մարզում: Զոհերի թվում երկու երեխա կա, 21 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է RuFox-ը, պայթուցիկ սարքը գործ է դրվել Սալարզայի շրջանի շուկայում: Պայթյունի ալիքը ավերել է շուկայի որոշ կրպակներ, վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները:
Միջադեպի առնչությամբ, բանակային ստորաբաժանումները շրջափակել են տվյալ շրջանը: Ներկայումս Պակիստանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:




























