Տարվա վերջում սպասվում է գյուղատնտեսության 8-9% աճ: Այդ մասին այսօր` հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ներկայացնելով առաջին կիսամյակում գյուղատնտեսության արդյունքները` Ս. Կարապետյանն ասաց, որ առկա են զգալի դրական տեղաշարժեր; Մասնավորապես` առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքը կազմել է 203.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 8.1%-ով ավելի է:

Բուսաբուծության ոլորտում աճը 28% է, անասնապահության ոլորտում` 2%, ձկնաբուծությունում` 25.2%:

Հատկապես լուրջ հաջողություններ կան ծիրանի արտադրության ոլորտում: Արդեն իսկ արտահանվել է 12.3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա 7300 տոննայի համեմատ: Իսկ ծիրանի բերքահավաքը կշարունակվի դեռ 10-15 օր; Մթերող տեղական կազմակերպությունները  նախորդ տարվա 2830 տոննայի փոխարեն այս տարի արդեն իսկ 6150 տոննա ծիրան են մթերել:

Պասվում է նաեւ խաղողի, դեղձի եւ խնձորի բարձր բերք: Սակայն որոշակի խնդիրներ կան հացահատիկային մշակաբույսերի առումով` 1 հա-ի բերքատվությունը կնվազի, սակայն համախառն բերքը բարձր է 4-5%-ով, քանի որ ավելի է ցանվել 22 հազ. հա հացահատիկային կուլտուրաներ: