Մերձմոսկվայում ուժային կառույցների ներկայացուցիչները կանխել են գողականնրի հավաքը, ձերբակալելով 18 մարդու: Կրիմինալ հեղինակություններին ձերբակալելու հատուկ գործողությունն անցկացվել է Կուդինովո գյուղի սրճարանում:
Ինչպես հայտնում է Life News-ը` ձերբակալվածների շարքում են որոշակի շրջանակներում հայտնի մարդիկ:
Ոստիկանութան տվյալներով` գողականները որոշում էին,թե ինչպես պետք է հետ մղեն իրենց մրցակից խմբավորման կազմակերպած գրոհները: Ձերբակալվածների շարքում են` օրենքով գողեր Գրիգորի Սորոկինը`Ժորա Տաշքենդսկին, Ալեքսեյ Զաբավինը (Զաբավա), Վլադիմիր Օզերսկին` (Վովա Զյուզյա): Բացի այդ, ձերբակալվել են նաեւ Էլեկտրոստալ, Էլեկտրոուգլի եւ Բալաշիխա քաղաքների «նայողները»` Յուրի Լեբեդեւը (Բոլտ), Յուրի Աքսեւոնովը (Աքսեն) եւ Յուրի Տարասովը (Տարաս):
40-ամյա Ժորա Տաշքենտսկին Ռուսաստանի ամենահայտնի օրենքով գողերից մեկն է: Սորոկինին «թագադրել» է ինքը Ասլան Ուսոյանը:




























