Ռուսաստանի Բրյանսկի շրջանում տնտեսություններից մեկում երկգլխանի խոզուկ է ծնվել`երկու դնչիկներով եւ երկու զույգ աչքերով:

Մուտանտը ծննդից մի քանի օր անց սատկել է: Այդ մասին հաղորդում է անասնաբուժության տարածաշրջանայի վարչության կայքը:

Fontanka.ru-ի փոխանցմամբ` մուտանտի տասնյակ քույրերն ու եղբայրները շեղումներ չունեն: Մուտացիայի պատճառն անհայտ է:

Նման բան պատահում է նաեւ աշխարհի այլ երկրներում: Գիտնականները պնդում են, որ մուտացիայի ենթարկված գեները կենսունակ չեն եւ ժառանգաբար չեն փոխանցվում: Հայտնի է միայն, որ այդ ամենը տեղի է ունենում հղիության ուշ փուլում: