Ջերմոցների կառուցմամբ զբաղվող նիդեռլանդական «Growtech Holland den Heijer B.V.» ընկերությունը կմասնակցի Հայաստանում ջերմոցների կառուցման խոշորամասշտաբ նախագծին, հաղորդում է «FreshPlaza»-ի կայքը: Խոսքը մի նախագծի մասին է, որում 5 տարվա  ընթացքում կներդրվի 65 մլն եվրո:  Մոտ 50 հա խոշոր կոմպլեքսի համար տեխնիկայի եւ նյութերի 80%-ը կմատակարվի Նիդեռլանդներից:

«Growtech Holland» ընկերությունը բաժանմունքներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Ադրբեջանում, Բելառուսում, Բուլղարիայում, Ուզբեկստանում, Խորվաթիայում, Սերբիայում եւ Չեռնոգորիայում:

Հայաստանում ծրագրի իրականացման համար առաջին հերթին կներդրվի 20 մլն եվրո: Դրա մեկ քառորդը կտրամադրի Հայաստանը, մնացած մասը` «Growtech Holland»-ը: