Երեք արբանյակների նկարած վերջին տվյալները ցույց են տվել, որ հաշված օրերի ընթացքում Գրենլանդիայի սառցաբեկորների հալոցքն ավելի լայն մակերես է ընդգրկում, քան նախորդ 30 տարիների ընթացքում:
Ամռանը հալչում է Գրենլանդիայի մակերեւույթի սառցաշերտի շուրջ կեսը, իսկ մեծ բարձրության վրա հալած ջրի մեծ մասը նորից սառում է: Սակայն այս անգամ հուլիսի կեսերին հալոցքն ընդգրկել է մակերեւույթի մակերեսի 97%-ը: Հալվում է ամեն ինչ` ափամերձ բարակ սառույցից մինչեւ 3 կմ-ոց հաստության կենտրոնական սառցաբեկորները:
Մասնագետները դեռեւս չգիտեն, թե կազդի արդյոք դա սառույցի ընդհանուր կորուստների եւ ծովի մակարդակի աճի վրա տարվա հաշվարկներով, գրում է «Քոմփյուլենթան»:
Անգամ կենտրոնական Գրենլանդիայի Սամմիթ շրջանում, որը գտնվում է ծովի մակարդակից 2 կմ բարձրության վրա, հուլիսի 11-12-ը հալոցքի նշաններ են հայտնվել: Վերջին անգամ այդպիսի բարձրությունում նման երեւույթ տեղի էր ունեցել 1889 թվականին:


























