Google-ի որոնողական համակարգում ի հայտ է եկել ծառայություն` հաշվիչ, որը հասկանում է ձայնային հրահանգներ: Այն հայտնվում է էջում մաթեմատիկական որոնումների ժամանակ:

Այդպիսի որոնումների ժամանակ միանգամից որոնման տողի վերեւում հայտնվում է հաշվիչը` էկրանի վրա հայտնվում է գործողության արդյունքը: Ընդ որում օգտվողն ինքը կարող է շարունակել հաշվիչ գործողությունները. հաշվիչում նախատեսված են 15 մաթեմատիկական գործողություններ, ինչպես նաեւ փակագծեր, π եւ e թվերը, ինչպես նաեւ այլ ֆունկցիաներ, հայտնում է  aif.ru-ն:

Որոնողական արդյունքում հաշվիչը տալիս է արդյունքը ձայնային պահանջի դեպքում, որն առկա է որոնողական համակարգի բրաուզերի տարբերակում: