ԲՀԿ-ն որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում եւս թեկնածու առաջադրել: Սեպտեմբերի 9-ին այնտեղ կայանալիք ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրելու է իր քաղխորհրդի անդամներից Լոռիի ԲՀԿ-ական փոխմարզպետ Էդիկ Կարախանյանին: Այս մասին տեղեկությունը հաստատել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: