Թուրքիայի դատարանը որոշում է ընդունել, որով արգելում է լուսանկարել լողազգեստով աղջիկներին: Դատարանն այդ գործողությունը ճանաչել է որպես «միջամտություն անձնական կյանքին»:

Այդպիսի որոշման համար նախադեպ է դարձել թուրքական ամսագրերից մեկում տեղի հայտնի դեմքերից մեկի լողազգեստով լուսանկարը: Լուսանկարներն արվել են առանց այդ կնոջ իմացության:

Նա դատի է տվել լուսանկարչին եւ ամսագրին, հայտարարելով, որ նրանք միջամտել են նրա անձնական կյանքին: Սկզբում դատարանը ճանաչել է լողափը որպես «հանրային տարածք», որտեղ ցանկացած մարդ կարող է լուսանկարել ում ցանկանա եւ երբ ցանկանա, հայտնում է tournavigator.ru-ն:

Հետո աստղի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան, որն էլ իր որոշմամբ բեկանել է դատարանի որոշումը: Բացի այդ, նաեւ որոշում է կայացրել, որով արգելվում է լողափում լուսանկարել լողազգեստով աղջիկներին` համարելով դա «միջամտություն նրանց անձնական կյանք»: