Կուրությունը հնարավոր է բուժել քիմիական նյութերի սովորական ներարկման միջոցով: Ներարկումը պետք է կատարվի հենց աչքից:

Ինչպես հաղորդում է «The Daily Telegraph»-ը,  ամերիկացի գիտնականները նման գիտափորձ են կատրել ի ծնե կույր մկների վրա: AAQ քիմիական նյութը «կույր» բջիջները դարձնում է զգայուն լույսի նկատմամբ:  AAQ-ի շատ փոքր չափաբաժնի դեպքում կարողացել են արձանագրել լույսի նկատմամբ որոշակի չափով  զգայունության վերականգնում:

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ռիչարդ Քրամերը  հայատարարել է, որ այս մոտեցումն առավելություն ունի էկելտրոնային չիպի կամ գենային թերապիայի միջոցով բուժման նկատմամբ: Գիտնականները դա համարում են «տեսողության վերականգնման հարցում մեծ քայլ առաջ»: