Վենետիկյան կինոփառատոնի հիմնական ծրագրում ընդգրկվել են 17 կինոնկար, եւս մեկը կհայտարարվի լրացուցիչ: Այդ մասին փառատոնի կազմակերպիչները հայտարարել են հուլիսի 26-ի մամուլի ասուլիսում:
Մրցութային ծրագրում են` Բրայան դե Պալմայի «Կիրքը» (Passion), Կիմ Կի Դուկի Pieta-ն, Տակեշի Կիտանոյի Outrage beyond-ը, Թերենս Մալիկի To the wonder-ը, Բրիլիանտե Մենդոզայի Sinapupunan-ը, Ուլրիխ Զայդլի Paradies:Glaube-ը, Օլիվիե Ասայասի Apres mai-ն, Ռամին Բահրանիի At Any Price-ը, Մարկո Բելոկկոյի La bella addormentata-ն, Փիթեր Բրոսենսի եւ Ջեսիկա Վուդվորդի La Cinquieme Saison-ը, Քսավիեր Ջիանոլիի Superstar-ը, Հարմոնի Քորինի Spring Breakers-ը, Վալերի Սարմիենտոյի Linhas de Wellington-ը, Ռամի Բուրշթեյնի Lemale et Ha'chalal-ը, Դանիել Չիպրիի E stato il figlio-ը, Ֆրանչեկո Կոմենչինիի Ungiorno speciale-ը եւ ռուս կինոռեժիսոր Կիրիլ Սերեբրիննիկովի «Դավաճանություն» ֆիլմը:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա Լիդո կղզում` օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա Միրա Նաիրի դրաման` The Reluctant Fundamentalist-ը: Փառատոնը կփակի ֆրանսիացի Ժան Պիեր Ամերիի ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Ժերար Դեպարտիեն:
Նոր տնօրեն Ալբերտո Բարբերի նշանակմամբ Վենետիկի կինոփառատոնը ձեռք է բերել նաեւ նոր ֆիրմային պաստառ:
Նոր պաստառի ստեղծումը հանձնարարվել էր իտալացի անիմատոր, կինոռեժիսոր Սիմոնե Մասիին: Նոր տեսահոլովակը տեւում է 30 վայրկյան, որում կարելի կլինի ունկնդրել Ֆելինիի, Անգելոպուլոսի, Վենդերսի, Օլմիի, Դովժենկոյի եւ Տարկովսկու մոտիվները:




























