Շինաստանի հարավ-արեւմուտքում շուրջ 40 հանքափորներ ածխահանքում հայտնվել են գետնի տակ` շրջափակման մեջ:

ՉԺՀ Գույչժոու նահանգի Պուան կայարանի մոտ գտնվող ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոշ հանքափորների հաջողվել է ինքնուրույն դուրս գալ երկրի մակերեւույթ, սակայն առնվազն 40 մարդ շրջափակված է մնացել գետնի տակ: Վթարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հստակեցվում է, թե քանի մարդ է եղել հանքավայրում փլուզման ժամանակ:

Չինաստանի հանքավայրերում միջադեպերը հաճախ են տեղի ունենում: Այսպես, մայիսի 16-ին 6 մարդ է մահացել հանքավայրում գազի պայթյունի հետեւանքով: