Երուսաղեմի շրջանի ոստիկանապետ Նիսո Շահամը զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեռական սկանդալի պատճառով, որի մանրամասները մինչ օրս արգելել էին հրապարակել:
Նա կասկածվում է իր ենթակայությամբ աշխատող մի քանի կանանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Գործընկերների նկատմամբ ոստիկանապետի արարքները պարբերական բնույթ են կրել: Հանցագործության համար նախատեսված պատիժը 5 տարվա ազատազրկում է, հայտնում է «Նաշա կաֆեն»:
Հուլիսի 25-ին Շահամը պատասխանել է քննիչների հարցերին: Հարցաքննության ավարտից անմիջապես հետո նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մայրաքաղաքային բաժնի ոստիկանությունում իր պաշտոնից կզրկվի նաեւ նրա տեղակալ Նիսիմ Էնդրին, որը իմացել, բայց կոծկել է իր պետի ապօրինությունները:


























