Հայտնի փոփ-երգչուհի Մադոննան, ով օգոստոսի 9-ին ելույթ է ունենալու Պետերբուրգում, իր հետ բերում է 40 բեռնատար սարքավորում եւ 200 մարդուց բաղկացած խումբ` 10 ավտոբուսներով: Այս մասին հաղորդում են համերգի կազմակերպիչները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», երգչուհին 20 էջի սահմաններում ներկայացրել է իր պահանջները, որոնց շարքում ամենահետաքրքիրը լայնարձակ հարդարման սենյակն է, որտեղ կարող է հանգիստ 10 մարդ տեղավորվել, ինչպես նաեւ հարակից մանկական սենյակը:
Երգչուհին ցանկանում է, որ բոլոր բոլոր սենյակներում գորգեր փռված լինեն, հարդարման սենյակում օդափոխիչ համակարգ լինի:
Մադոննան Պետերբուրգում հանդես կգա իր նոր ալբոմի աջակցության նպատակով միջազգային շրջագայության շրջանակներում:




























