Լուսնի վրա Հելիում-3-ի պաշարները կարող են Երկիր մոլորակի բնակիչներին 5 հազար տարով ապահովել ներգիայով: Ինչպես հայտնում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Լոմոնոսովի անվամ պետհամալսարանի աստղագիտության ինստիտուտի Լուսնի հետազոտման բաժնի ղեկավար Վլադիսլավ Շեւչենկոն, նման հաշվարկներ են արել ամերիկացի գիտնականները:
Նա նշել է, որ Երկրի բնակիչներին էներգակիրներով ապահովելու հնարավորություններն անսահմանափակ չեն, դրանց պաշարները Երկիր մոլորակի վրա կավարտվեն մոտակա տասնամյակներում:
Նրա ներկայացմամբ, մեկ տոննա հելիում-3-ի գինը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար: «Բայց 25 տոննա հելիում 3-ը, որի գինը կազմում է 25 մլրդ դոլար, իսկ դա այնքան էլ մեծ թիվ չէ մեր երկրագնդի պետությունների մասշտաբներով, բավարար է մեկ տարի շարունակ մոլորակն ապահովել էներգիայով:




























