«Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Աշոտահանքի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փորձագիտական եզրակացությունը: Հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Վարդանիձոր գյուղական համայնքի մոտ: Հանքավայրը հայտնաբերվել է դեռեւս 1954 թ.` երկրաբաններ Ա. Գալյանի եւ Մ. Առաքելյանի կողմից: Հետախուզական աշխատանքներ իրականացվել են 80-ական եւ 90-ական թվականներին:
Ըստ նախագծի` հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: Հաշվարկվել է, որ տարեկան կարելի է արդյունահանել 500 հազ. տոննա հանքաքար:
Հիշեցնենք, որ Մեղրու տարածաշրջանում է գտնվում նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը:



























