Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նախկին անդամ Բո Սիլայի կինը` Հու Կայլայը պատասխանատվության է ենթարկվել բրիտանացի գործարարի սպանությանն առնչություն ունենալու համար:
Հու Կայլայի հետ միասին գործով անցնում է Չժան Սյաոցզյունը, ով սպանության պահին աշխատել է Բո Սիլայի տանը:
«Սինհուա» գործակալության տվյալներով, «վերջերս» նրանց հարցաքննել է ոստիկանությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդին մեռած են գտել Չունցին քաղաքի հյուրանոցում 2011 թվականի նոյեմբերի 15-ին:
Պաշտոնական վարկածի համաձայն, նրա խորհրդավոր մահվան պատճառը ալկոհոլի չարաշահումն է եղել: Բո Սիլայը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյից հեռացվել է այս տարվա մարտին` կուսակցական կարգապահության լուրջ խախտումների համար:
Ըստ BBC-ի, Բո Սիլայը հարվածի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Չունցինի ոստիկանապետը մեկ օր շարունակ անցկացրել է ԱՄՆ հյուպատոսությունում: Որոշ տվյալներով, նա որոշել է քաղաքական ապաստան խնդրել` բոյի հետ ունեցած իր տարաձայնությունների ֆոնին:




























