Al Jazeera հեռուստատեսության կայքը տպագրել է լրագրող Պեպե Էսկոբարի «Բարի գալուստ նոր մեծ խաղ» անվանումով հոդվածը, որում արծածվում են Արեւմուտքի շահերի խնդիրները Կենտրոնական Ասիայի երկրներում:
Իր հոդվածում լրագրողը մտորում է, թե արդյոք հնարավո՞ր է Կենտրոնական Ասիայի երկրներում «Արաբական գարնան» սցենարի կրկնությունը:
Նրա խոսքով, Կենտրոնական Ասիան ունի կարեւոր նշանակություն, քանի որ գտնվում է Եվրասիայի սրտում, հետեւաբար, «Նոր մեծ խաղի» սրտում, որտեղ ԱՄՆ-ի շահերը բախվում են Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ բազմաթիվ համեմատաբար փոքր խաղացողների շահերին, ինչպիսիք են Իրանը, Թուրքիան եւ Պակիստանը:
Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, որոնցից շատերը գտնվում են իշխանության ղեկին արդեն բավականին երկար ժամանակ , պետք է անհանգստանան Սիրիայում եւ Եգիպտոսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կոնտեքստում:
«Թվում է` Վաշինգթոնը ձգտում է ստեղծել այն տպավորությունը, որ Կենտրոնական Ասիան գտնվում է Ռուսաստանի եւ Չինաստանի շահերի գոտում, սակայն դա այդպես չէ: Ամերիկյան հետախուզության համար հազիվ թե գտնվի ավելի գրավիչ հեռանկար, քան ԱՄՆ-ի ռազմական զինվորական բազաների տեղադրումը Կենտրոնական Ասիայի ողջ տարածքում»,- գրում է հեղինակը:
Այս կոնտեքստում Էսկոբարը նաեւ մատնանշում է Ուզբեկստանի վերջին որոշումը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Թեեւ պաշտոնական Տաշքենդը հայտարարել է Աֆղանստանի նկատմամբ ունեցած տարբեր դիրքորոշումների մասին, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ իրական պատճառը Վաշինգթոնի հետ բանակցություններն են Խանաբադի զինվորական բազայի օգտագործման շուրջ:
Ինչպես պնդում է հեղինակը, Վաշինգտոնի հիմնական նպատակը դրա նման նախագծերի մեջ է` շրջապատել Իրանը զինվորական բազաներով:
Նրա խոսքով, այսպես կոչված «Նոր մեծ խաղն» արդեն բուռն զարգացում էր ապրում, երբ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին այս ամռանը հավաքվել են Ռուսաստանը, Չինաստանը եւ ասիական երկրների քառյակը, բացառությամբ Թուրքմենստանի:
Այս կազմակերպությունն ունի այլ դիրքորոշում աշխարհի իրավիճակի մասին, հանդես է գալիս Լիբիայի ոճով հումանիտար ներխուժումների դեմ եւ Իրանի դեմ հնարավոր հարվածն անընդունելի է համարում:
«Այս կոնտեքստում հետաքրքիր է այն փաստը, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկայի հակահրթիռային վահանի մաս, ընդունվել է Շանհայի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակով»,- նշում է հեղինակը:
ՆԱՏՕ-ն իր հերթին եւս հրավիրել է Չիկագոյի գագաթաժողովին 4 երկիր, բացառությամբ Թուրքմենստանի: Ակներեւ է, որ ՆԱՏՕ-ի ցանկությունը ոչ թե սոսկ գործընկերությունն է, այլ ինչ-որ ավելի մեծ բան, այսինքն զինվորական բազաները, իսկ Կենտրոնական Ասիայի պետությունները ձգտում են ստանալ որքան կարելի է շատ` իրենց տարանցիկ երկրներ լինելու դիմաց:
«Քանի որ ՆԱՏՕ-ի օրակարգի կարեւոր հարցը ոչ թե «անվտանգությունն» է Կենտրոնական Ասիայում, այլ հակադրությունը Ռուսաստանին եւ Չինաստանին, ապա սկսվում է լուրջ աճուրդների փուլը:
Ակնհայտ է, որ վերջինը, որը պետք է ժողովրդավարական Արեւմուտքին «Նոր մեծ խաղի» նոր փուլում, դա Արաբական գարնան քամիների արթնացումն է Մետաքսի մեծ ճանապարհին»,- ամփոփում է Էսկոբարը:




























