28-ամյա Շերլին Չոփրան կդառնա Բոլիվուդի առաջին աստղը, ով մերկ կլուսանկարվի Playboy ամսագրի համար: Նրա լուսանկարները ամսագրի էջերին կհայտնվեն նոյեմբերյան համարում:
Դերասանուհին խոստովանել է, որ իր համար հեշտ չի եղել նման քայլ անելը, սակայն ինքը չի կարող իրեն թույլ տալ «կորցնել շանսը»:
«Մերկ կանգնել ֆոտոխցիկի առաջ եւ միաժամանակ գեղեցիկ տեսք ունենալն այնքան էլ հեշտ խնդիր չէ եւ ես հպարտ եմ, որ համարձակվեցի նման բան անել: Ես կլինեմ մերկ լուսանկարվող առաջին հնդկուհին եւ այդ ձեռքբերումն ինձանից ոչ ոք չի կարող խլել»,-հայտարրել է նա:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, դերասանուհին եղել է Լոս Անջելեսի Հյու Հեֆների առանձնատանը, որտեղ նա բնակվում է իր հարեմով: Հաֆներին դերասանուհին իր կուռքն է համարում:
Նշենք, որ Հնդկաստանում արգելվում է Playboy ամսագրի տարածումը եւ երկրի բնակիչները ամսագրին ծանոթանում են միայն ինտերնետում:
Հեֆներն այս ամսագիրը հիմնադրել է 1953 թվականին եւ մինչ օրս այն տղամարդկանց համար ամսագրերից ամենահեղինակավորն է:
Playboy-ի շապիկին տարբեր տարիներին հայտնվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Ուրսուլա Անդերսը, Քիմ Բեսինջերը եւ Լինդսի Լոհանը:

































